Քանի մարդ է պահվում ՔԿՀ-ներում. նախարարը թվեր է ներկայացրել

Քանի մարդ է պահվում ՔԿՀ-ներում. նախարարը թվեր է ներկայացրել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօր ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ,  որից 1406-ը՝ կալանավոր, 1463-ը՝ դատապարտյալ: Վերջին 5 տարիների  կտրվածքով  առաջին անգամ դատապատյաների թիվն ավել է, քան  կալանավորներինը՝ 57-ով, դա բավական դրական ցուցանիշ է, նշանակում է, որ կալանքների թիվը նվազում է, փոխարենն ավելանում է դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ»,- ասուլիսում այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: 

Խոսելով ՔԿՀ-ներից հոսունության մասին՝ նա նկատեց. «Տպավորություն է ստեղծվում, երբ մարդիկ հայտնվում են ՔԿՀ-ում, այնտեղից դուրս չեն գալիս կամ շատ ուշ են դուրս գալիս. 2025-ի ՔԿՀ մուտք է գործել 2557 անձ,  ՔԿՀ-ից դուրս է եկել 2396 անձ»,- ասաց նա:  

Leave a comment