Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռը

https://arm.sputniknews.ru/20260512/rusastany-hajvoghutjamb-pvordzarkel-e-sarmat-mijmajrcamaqajin-tsanr-balistik-hrtiry-102089011.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Россия успешно испытала ракетный комплекс “Сармат”, доложил Путину командующий РВСНКК

Sputnik Արմենիա

Россия успешно испытала ракетный комплекс “Сармат”, доложил Путину командующий РВСНКК

2026-05-12T18:12+0400

true

PT0M34S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102087571_171:0:1043:654_1920x0_80_0_0_123a99ce660467ffdbfe9550b1600996.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հրթիռ, բալիստիկ հրթիռ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео

հրթիռ, բալիստիկ հրթիռ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Առաջին «Սարմատ» հրթիռային գունդը մարտական հերթապահության է դրվելու մինչև այս տարվա վերջ:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ռուսաստանն իրականացրել է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռի հաջող փորձնական արձակումը: Այս մասին հայտնել է ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր զեկույցի ընթացքում:

Նրա խոսքով՝ «Սարմատը» իր նախորդին՝ «Վոյեվոդա» հրթիռային համալիրին գերազանցում է հիմնական բնութագրերով` ներառյալ հեռահարությունը, նետվող զինամթերքը և հակահրթիռային պաշտպանության համակարգը հաղթահարելու հնարավորությունները:

Իրանն 1–ին անգամ հարձակվել է իր սահմաններից 4000 կմ հեռու գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա. ԶԼՄ

Կարակաևը նաև հայտարարել է, որ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման կայանքները զգալիորեն կբարձրացնեն ռազմավարական միջուկային ուժերի հնարավորությունները:

««Սարմատ» հրթիռային համալիրով արձակման կայանքների տեղակայումը զգալիորեն կբարձրացնի ռազմավարական միջուկային ուժերի ցամաքային խմբավորման մարտական հնարավորությունները՝ օբյեկտների երաշխավորված խոցման և ռազմավարական զսպման խնդիրների լուծման համար», – ասել է Կարակաևը:

Զորատեսակի հրամանատարը նախագահին զեկուցել է, որ առաջին «Սարմատ» հրթիռային գունդը մարտական հերթապահության է դրվելու մինչև ընթացիկ տարվա վերջ՝ Կրասնոյարսկի երկրամասի Ուժուրի զորամիավորումում:

Թուրքիան հրաձգարանում կփորձարկի իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

Leave a comment