«Պոսեյդոնի» և «Բուրևեստնիկի» մշակման աշխատանքներն ավարտվում են. Պուտին

Բաժանորդագրվել

Պուտինը նշել է, որ ՌԴ-ն փուլ առ փուլ կիրականացնի միջուկային ուժերի զարգացման ծրագիրը:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Պոսեյդոն» համալիրի և «Բուրևեստնիկ» հրթիռի մշակման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այսօր ՌԴ նախագահը տեսակապով լսել է ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևի զեկույցը:

Պուտինը նշել է, որ միջին հեռահարության օդային բազավորման «Կինժալ» հիպերձայնային հրթիռի կատարելագործման աշխատանքները շարունակվում են:

Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռը

«Մենք ունենք միջին հեռահարության օդային բազավորման «Կինժալ» հիպերձայնային հրթիռ, որը մարտական հերթապահության մեջ է 2017 թվականից։ Դրա կատարելագործման, այդ թվում՝ ոչ միջուկային սարքավորումների ճշգրտության բարձրացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», – ասել է ՌԴ նախագահը։

Ինչպես նշել է Պուտինը, «Օրեշնիկ» համալիրը կարող է համալրվել միջուկային մարտագլխիկներով:

«2025 թվականից մարտական հերթապահության է դրվել ցամաքային բազավորման «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համալիրը, որը նույնպես կարող է համալրվել միջուկային մարտագլխիկներով», – ասել է Պուտինը:

Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահը, Ռուսաստանը ստիպված էր մտածել իր ռազմավարական անվտանգության ապահովման մասին, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության պայմանագրից:

Նա նշել է, որ Ռուսաստանը փուլ առ փուլ իրականացնում է միջուկային ուժերի զարգացման ծրագիրը:

Leave a comment