ԱՄՆ պատվիրակության հետ համաձայնեցվել են ԹՐԻՓՓ-ի իրականացման հարցերը

Երեւան: Մեդիամաքս: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաեւ Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները:
«Կողմերը քննարկել եւ համաձայնեցրել են ԹՐԻՓՓ-ի իրականացման հետ կապված գործառնական եւ իրավական բնույթի մի շարք հարցեր: Մհեր Գրիգորյանը խոսել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժը եւ հեռանկարները»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment