Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը Հայաստանի համար մրցակցային առավելությ

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի հարցին, հայտնել՝ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության կայանի նախագիծ, որը կարող էր հոգալ երկրի կարիքները, կապահովեր էլեկտրաէներգիայի էժան սակագներ սպառողի համար և կխթաներ երկրի արդյունաբերության աճը:

ТАСС-ի հետ հարցազրույցում դիվանագետը նաև նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին պարզաբանել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ Երևանին անհանգստացնող բոլոր հարցերը:

«Չենք կարող համաձայնել այն պնդմանը, որ ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները, ընդհակառակը, համոզված ենք, որ այն ստեղծում է դրանք»,- նկատել է Կալուգինը:

Leave a comment