Ինչպես գումար աշխատել YouTube-ից Հայաստանում․ փորձագետը ներկայացնում է մոնետիզացիայի պահանջները

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը ներկայացրել է այն նվազագույն պայմանները, որոնք պետք է ապահովել YouTube–յան ալիքում մոնետիզացիայից օգտվելու համար


ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/ԱՌԿԱ/․ YouTube-ի մոնետիզացիան մայիսի 11–ից պաշտոնապես մեկնարկել է Հայաստանում։


Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը ներկայացրել է այն նվազագույն պայմանները, որոնք պետք է ապահովել YouTube–յան ալիքում մոնետիզացիայից օգտվելու համար։ 


Ստորև ներկայացնում ենք Պապյանի գրառումն ամբողջությամբ․


«Որպեսզի ալիքը համարվի իրավասու (eligible) առաջին մոնետիզացիայի մակարդակի համար, անհրաժեշտ է ապահովել հետևյալ «մինիմումները» (տվյալները վերցրել եմ իմ՝ Հայաստանում գրանցված ալիքից). 


– 500 բաժանորդ


– 3 հանրային վերբեռնում 90 օրվա կտրվածքով։


– 3,000 վավեր հանրային դիտում (watch hours) անցած 365 օրվա կտրվածքով


– կամ 3 միլիոն Shorts դիտում անցած 90 օրվա կտրվածքով 


Հիշեցնեմ՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը դեռ փետրվարին էր հայտարարել ծրագրի նախապատրաստական մեկնարկի մասին, և փաստորեն մայիսի 11-ին էլ թե՛ ԲՏԱ նախարարը, թե՛ YouTube-ի պաշտոնական բլոգը հաստատեցին ծրագրի գործարկման մասին»։

Leave a comment