Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես ունեմ Թեհրանի համար կոնկրետ ծրագիր, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ։
«Իրանի առաջարկն անընդունելի է։ Ես ունեմ Իրանի համար ծրագիր», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը կտրուկ պատասխանել է նրանց, ովքեր կասկածի տակ էին դնում իր ռազմավարությունը. «Շատերն ասում են՝ նա ծրագիր ունի՞։ Իհարկե, ես ծրագիր ունեմ։ Ես լավ ծրագիր ունեմ»։
Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ ինքը մտադիր չէ նահանջել։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն կհասնի արդյունքների. «Մենք կհասնենք լիակատար հաղթանակի։ Նույնիսկ տեսականորեն, մենք արդեն հասել ենք լիակատար ռազմական հաղթանակի»։