ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Հ-10, /Հ-8/ (Ոսկետափ)-Վեդի-Լանջառ-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+450 – կմ9+250 հատվածը՝ 3.9կմ երկարությամբ։

Նորոգվող ճանապարհահատվածն անցնում է Արարատի մարզի Վեդի քաղաքով։

Աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ 2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Մյուս հատվածի շինարարությունը շարունակվում է ընթացիկ տարում։ Ներկա պահին իրականացվում են մայթերի, ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ։

Նորոգվելու են նաև իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա կամուրջները։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Leave a comment