10 միլիոն ծառ տնկելու ՀՀ իշխանությունների հավակնոտ նախագիծը փոխարինվել է

https://arm.sputniknews.ru/20260512/10-milivon-tsar-tnkelu-hh-ishkhanutjunneri-havaknvot-nakhagitsy-pvokharinvel-e-102062565.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/08/57878146_180:0:1620:1080_1920x0_80_0_0_b0e81d93ce95b9076a6c138d6d8ac4a7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ծառատունկ, հայաստան, տնկի

ծառատունկ, հայաստան, տնկի

Բաժանորդագրվել

2019 թվականին մտահղացված ծառատունկն այդպես էլ տեղի չունեցավ։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. 10 միլիոն ծառ տնկելու ՀՀ իշխանությունների հավակնոտ նախագիծը փաստացի փոխարինվել է. դրա փոխարեն իրականացվում է տնկիների ծրագիրը։

Շրջակա միջավայրի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ վերջին վեց տարվա ընթացքում հանրապետության ութ մարզերում տնկվել է գրեթե 6 միլիոն տնկի։ Այստեղ հստակեցրել են, որ դրանց տնկումը կապված չէ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին 10 միլիոն ծառ տնկելու լայնածավալ նախաձեռնության հետ։

Նախարարությունից նշել են, որ 10 միլիոն ծառի տնկման ծրագիրը չի իրականացվել նախատեսված ձևաչափով՝ 44-օրյա պատերազմի և կորոնավիրուսային համավարակի պատճառով։

Միևնույն ժամանակ, 2019-ից 2025 թվականներին նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայանտառ» կազմակերպության կողմից տնկվել է շուրջ 5,938,071 տնկի։ Դրանցից մոտ 25,000-ը 2025 թվականին փոխանցվել են համայնքներին՝ կանաչապատման նպատակով։

Շրջակա միջավայրի նախարարությունում նշել են, որ տնկիների պահպանվածության միջին մակարդակը կազմում է 60-65 տոկոս։ Սրանից կարելի է եզրակացնել, որ «կպել է» մոտ 4 միլիոն տնկի։

Տնկման աշխատանքներն իրականացվել էր Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի անտառային հողերում։

Ըստ նախարարության՝ անտառտնկման գործընթացում հիմնական մարտահրավերներն են բնակլիմայական պայմանները, հողի որակը և ոռոգման հնարավորությունների սահմանափակությունը:

Նախարարության ենթակա կառույցներն իրականացնում են անտառային մշակաբույսերի ագրոտեխնիկական խնամք, խոտհունձ և տնկարկների լրացման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ իր այցի ժամանակ հայտարարել էր 10 միլիոն ծառ տնկելու ֆլեշմոբի մեկնարկի մասին։ Ըստ նախագծի՝ ծառերը պետք է տնկվեին մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը ողջ Հայաստանում։ 2020 թվականին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը հայտարարել էր, որ 10 միլիոն ծառ տնկելու նախագիծը տեղափոխվել է 2021 թվական։

Leave a comment