Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2026թ. հունվար-մարտ

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեի 643,433.3 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

2026թ․-ի հունվար-մարտին ԱԱՀ ծավալները 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 4․9%-ով և կազմել՝ 219,095.4 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 13․7%-ով և կազմել՝ 192,325.0 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն աճել են 17․5%-ով և կազմել՝ 33,482.6 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 12․7%-ով և կազմել՝ 32,244.3 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 26․4%-ով և կազմել՝ 23,178.6 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 58․6%-ով և կազմել՝ 27,301.3 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն նվազել են 12․8%-ով և կազմել՝ 53,928.4 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալները նվազել են 9․5%-ով և կազմել՝ 16,347.4 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները կազմել են 20,589.8 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն աճել են 41․4%-ով և կազմել՝ 24,940.4 մլն ՀՀ դրամ։

Leave a comment