https://arm.sputniknews.ru/20261001/ukrainaji-chezvoq-kargavitshaky-sharunakum-e-mnal-rusastani-npataky-putin-107578263.html
Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի նպատակը․ Պուտին
Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի նպատակը․ Պուտին
Sputnik Արմենիա
Պուտինն ընդգծել է՝ Ռուսաստանում հետխորհրդային տարածքի կառուցման առաջին իսկ քայլերից ելնում էին նրանից, որ Ուկրաինան չեզոք պետություն է։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T23:01+0400
2026-10-01T23:01+0400
2026-10-01T23:01+0400
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր պուտին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107575713_0:0:2974:1672_1920x0_80_0_0_e97177a46acdfe6aa0ba878b10461d23.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի նպատակը։ Նա այդ մասին ասել է «Վալդայ» միջազգային ակումբի նիստում։Լիագումար նստաշրջանի մոդերատորը հարց է ուղղել, թե արդյոք Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է լինել Ռուսաստանի նպատակների թվում։Պուտինն ի պատասխան հայտարարել է, որ Մոսկվան հետխորհրդային տարածքի և նոր Ռուսաստանի կառուցման առաջին իսկ քայլերից ի վեր ելնում էր նրանից, որ Ուկրաինան չեզոք պետություն է, ինչն ամրագրված էր նրա անկախության հռչակագրում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107575713_0:0:2732:2048_1920x0_80_0_0_7e409a1f88744fa74a8cde601f0b06b9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին
Բաժանորդագրվել
Պուտինն ընդգծել է՝ Ռուսաստանում հետխորհրդային տարածքի կառուցման առաջին իսկ քայլերից ելնում էին նրանից, որ Ուկրաինան չեզոք պետություն է։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի նպատակը։ Նա այդ մասին ասել է «Վալդայ» միջազգային ակումբի նիստում։
Լիագումար նստաշրջանի մոդերատորը հարց է ուղղել, թե արդյոք Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է լինել Ռուսաստանի նպատակների թվում։
Պուտինն ի պատասխան հայտարարել է, որ Մոսկվան հետխորհրդային տարածքի և նոր Ռուսաստանի կառուցման առաջին իսկ քայլերից ի վեր ելնում էր նրանից, որ Ուկրաինան չեզոք պետություն է, ինչն ամրագրված էր նրա անկախության հռչակագրում։
«Բայց հետո նրանք Սահմանադրության մեջ մտցրին ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջն ու նպատակը։ Բայց սա այլ պատմություն է, այդ թվում՝ Ռուսաստանի անվտանգության համար»,- նշել է ՌԴ առաջնորդը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։