Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիկին Նիլակշի Սահա Սինհային:
Հայ–հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի ներքո կարևորվել է 2008թ. ստորագրված Երևանի և Դելիի միջև բարեկամության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ ակնկալում է տիկին դեսպանի աջակցությունը երկու քաղաքների կապերի թարմացման հարցում: Նշվել է նաև, որ Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: