Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 3-4 աստիճանով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում մայիսի 11-ի կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-13-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-16-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Leave a comment