ԱԺ արտահերթ նիստում մի շարք օրենքներ են ընդունվել

Հասարակություն

11.05.2026 | 19:50

Ազգային ժողովն այսօր արտահերթի նիստի ընթացքում ընդունել է կառավարության և ՔՊ կուսակցության պատգամավորների հեղինակած մի շարք նախագծեր։

Ընդունվել են՝

  • ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը,
  • «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի նախագիծը,
  • «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը,
  • «Անձը հաստատող փաստաթղթի մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը,
  • ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը թեև այսօր քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, սակայն ԱԺ նիստի օրակարգում չի ընդգրկվել։

Այն վերաբերում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության պատիժների խստացմանը։

 

Leave a comment