Ինքը Նիկոլն ա Իջևանից, բայց ոչ Փաշինյան, էլի. քաղաքացին իր որդուն ներկայացրեց Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

11.05.2026 | 18:03

Քարոզարշավի չորրորդ օրը «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքի մարզում է։ Դիլիջանում քաղաքական ուժը՝ իրենց վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հետ շրջայց իրականացրին, որի ընթացքում լսեցին և պատասխանեցին քաղաքացիներին հուզող հարցերին, ներկայացրին նախընտրական իրենց ծրագիրը և տեսլականը։

Դիլիջանում Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ և բարևեց իրեն մոտեցած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանին։

«Հեռվից տեսա՝ չմոտեցա բարևեմ, հիմա բարևեմ Տիրանին»,- Խաչատրյանին մոտենալով ասաց Քոչարյանը։

Ավելի ուշ քաղաքացիներից մեկն իր որդուն ներկայացնելով Քոչարյանին, ժպիտով ասաց. «Ինքը Նիկոլն ա Իջևանից, բայց ոչ Փաշինյան, էլի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment