Դեսպան Խաչատրյանը և Ֆրանկոֆոնիայի ադմինիստրատորը քննարկել են ՖՄԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցեր


Մայիսի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ադմինիստրատոր Կարոլին Սենտ-Հիլերի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:


 


Զրուցակիցներն անդրադարձել են ՖՄԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև քննարկել ընթացիկ և առաջիկա ծրագրերը։


 


Դեսպանը ներկայացրել է 2027 թ. Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը` վերահաստատելով խաղերը Երևանում բարձր մակարդակով հյուրընկալելու Հայաստանի հանձնառությունը։


 


Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է օրերս Հայաստանում հյուրընկալած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի արդյունքներին։

Դիտումների քանակ6

Leave a comment