Մոսկվան կհասնի իր պահուստների վերադարձին. Լավրովը բացահայտել է ԵՄ ծրագիրը

https://arm.sputniknews.ru/20260915/mvoskvan-khasni-ir-pahustneri-veradardzin-lavrvovy-bacahajtel-e-em-tsragiry-106865769.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Лавров – о том, что Россия добьется возвращения своих золотовалютных резервов:

Sputnik Արմենիա

Лавров – о том, что Россия добьется возвращения своих золотовалютных резервов:

2026-09-15T14:16+0400

true

PT0M45S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106862689_202:0:1167:724_1920x0_80_0_0_e8ebcba0849c3e4d29d963fe59f59eff.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, եվրամիություն, ակտիվներ, արևմուտք, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео

սերգեյ լավրով, եվրամիություն, ակտիվներ, արևմուտք, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

ԵՄ-ում արգելափակված են ավելի քան 200 միլիարդ եվրո ռուսական ոսկու և արժութային պահուստներ։

ԵՄ-ն պատճառներ է հորինում ռուսական ակտիվները Բելգիայի իրավասությունից հանելու համար, սակայն Մոսկվան կհասնի իր ոսկու և արժութային պահուստների վերադարձին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ արևմտյան երկրների իրավական ագրեսիան արտահայտվում է ինչպես միջազգային իրավունքի նորմերի ընդլայնված մեկնաբանությամբ, այնպես էլ այդ նորմերի վերաշարադրմամբ՝ ըստ իրենց կարիքների։ Որպես օրինակ նա նշել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների հետ կապված իրավիճակը, որոնք սառեցվել են Բրյուսելի Euroclear դեպոզիտարիայում։

«Այժմ Եվրամիությունում տարբեր կեղծ-իրավական հիմքեր են հորինում ոչ միայն այս, ըստ էության, գողությունն արդարացնելու, այլ նաև այդ միջոցները բելգիական իրավասությունից հանելու համար, քանի որ Բելգիայի վարչապետը կտրականապես հրաժարվում է ինչ-որ բան անել դրանք բռնագրավելու համար, իսկ Եվրամիության ղեկավարությունը ցանկանում է առգրավել և փոխանցել ինչ-որ հաշվեհամարի, որը կլինի ԵՄ-ի, այլ ոչ թե բելգիական։ Դա պատասխանատվությունը ուրիշի վրա դնելու միանգամայն ակնհայտ հանցավոր փորձ է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա խոսքով` Արևմուտքի երկրները փորձում են գործը այնպես ներկայացնել, որ միջոցները պատկանում են Ռուսաստանին, բայց դրանցից ստացված շահույթը, համաձայնեցված մասնաբաժնից ավել, Ռուսաստանին չի պատկանում:

«Իսկ երբ մենք չենք կարողանում տնօրինել մեր սեփականությունը, նաև չենք կարողանում ստանալ մեզ հասանելիք տոկոսները, բայց ինչ-որ մեկը, մեր փողերի վրա հավելյալ շահույթ կուտակելով, ֆինանսավորում է Ռուսաստանի դեմ պատերազմը։ Դա որևէ իրավաբանական գրասենյակ չի կարող արդարացնել։ Եվ Եվրահանձնաժողովը նախկինի պես, ինչպես ասացի, ցանկանում է առգրավել այդ ակտիվները ու հետո դրանք վերադարձնել մեզ միայն այն բանից հետո, երբ մենք Ուկրաինային որոշակի փոխհատուցումներ կվճարենք։ Մենք կհասնենք մեր ոսկեարժութային պահուստների վերադարձին, ես դրանում ոչ մի կասկած չունեմ», – ասել է նա ուկրաինական կարգավորման վերաբերյալ դեսպանական կլոր սեղանի ժամանակ։

Ռուսաստանի սառեցված ակտիվներն այն պետական ​​միջոցների մասն են, որոնք անհասանելի են դարձել երկրի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։ Արգելափակված ակտիվների ամբողջական ցանկը չի հրապարակվում: Դրանց մոտ 70%-ը՝ 210 մլրդ եվրո, գտնվում է ԵՄ-ում, հիմնական մասը կենտրոնացած է Բելգիայում՝ Euroclear միջազգային դեպոզիտարիայում:

Leave a comment