Սկսվելու է Bayraktar Kızılelma հարվածային ԱԹՍ-ների սերիական արտադրությունը

Երեւան: Մեդիամաքս: Թուրքական Baykar ընկերությունը նախատեսում է արդեն այս տարի սկսել Bayraktar Kızılelma հարվածային անօդաչու թռչող սարքերի կանոնավոր սերիական արտադրությունը:

Kızılelma-ն առաջադեմ անօդաչու մարտական ինքնաթիռ է, որն ընդլայնում է թուրքական Bayraktar ԱԹՍ-ների մոդելային շարքը:
Մեդիամաքսը նշում է, որ 2025թ. հունիսին Baykar կոնցեռնը հայտարարել էր Ադրբեջանում Bayraktar Teknoloji Azerbaycan ընկերության հիմնադրման մասին:
Նշվում էր, որ ընկերությունը կզբաղվի անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, դրանց տեխնիկական սպասարկմամբ եւ վերանորոգմամբ, տեղացի մասնագետների վերապատրաստմամբ:
2025 թվականի մայիսին ընկերությունը ստացել էր Սումգայիթի քիմիական- արդյունաբերական պարկի ռեզիդենտի պաշտոնական կարգավիճակ, որտեղ պետք է կառուցվեր Baykar-ի առաջին արտադրական կենտրոնը Թուրքիայի սահմաններից դուրս: 

Leave a comment