«Հանրաքվե կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի։ Մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ մեր գործընկերներին եւ մեր մասնակցությանը ԵԱՏՄ-ին»,- ասել է վարչապետը։
«Մենք շարունակելու ենք առաջնորդվել Հայաստանի պետական շահերով, շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ այն ըմբռնմամբ, որ այդ հարաբերություններում անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում։ Ես դրական եմ գնահատում այդ տրանսֆորմացիան։
Հասկանում եմ, որ որոշակի հարցեր, պարզաբանման ենթակա նրբություններ կան, բայց մենք այդ հարցերի շուրջ պետք է աշխատենք հանգիստ, առանց նյարդի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն ասել է, որ Ռուասաստանի նախագահի հետ իրենց աշխատանքային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա:
«Մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում՝ փաստարկների եւ փաստերի վրա հիմնվելով։ Ես այդ տրամաբանությունը շարունակելու եմ», – ասել է Հայաստանի վարչապետը:
Փաշինյան. Պուտինի հետ աշխատում ենք փոխադարձ վստահության մթնոլորտում
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ անհրաժեշտություն չկա Հայաստանում հանրաքվե անցկացնել՝ ԵԱՏՄ-ում մնալու կամ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով: