Կուբայում գրանցվել է օդի նվազագույն ջերմաստիճանի ազգային ռեկորդ – Azat TV

Փետրվարի 3-ի առավոտյան Կուբայում սահմանվել է նոր ազգային ռեկորդ՝ օդի նվազագույն ջերմաստիճանի ցուցանիշով, որը երբևէ արձանագրվել է երկրի օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Մատանսաս նահանգում գտնվող «Ինդիո Հատուեյ» ավտոմատ օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0.0°C։ Նախորդ ռեկորդը՝ 0.6°C, գրանցվել էր 1996 թվականի փետրվարի 18-ին։

Կտրուկ ցրտելու հետևանքով «Ինդիո Հատուեյ» շրջանում մասնագետները ընթացիկ սեզոնի գյուղատնտեսական մշակաբույսերի տերևների վրա արձանագրել են եղյամի առաջացում։ Սա չափազանց հազվադեպ երևույթ է արևադարձային կլիմայի պայմաններում։

Լևոն Ազիզյան (ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն)

Leave a comment