Երևանի կենտրոնում 4 մեքենա է բախվել․ երկու տուժած հոսպիտալացվել է

Խոշոր ավտովթա՝ Երևանի կենտրոնում․ կա երկու տուժած


ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 4-ին, ժամը 02։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 


Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota», «VAZ» և կայանած «Lexus» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։


Leave a comment