Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵՏՄ ղեկավարների նիստին 

Քաղաքականություն

11.05.2026 | 15:25

Աստանայում կայանալիք ԵՏՄ ղեկավարների նիստին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետը։

Նա նշեց, որ ապրիլի 1-ին ՌԴ կատարած այցի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ քարոզարշավի բերումով չի կարողանալու մասնակցել մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵՏՄ ղեկավարների նիստին։

«Այն ժամանակ նույնիսկ չգիտեի՝ հրավեր լինելո՞ւ է, թե՞ ոչ, բայց քաղաքավարությունից ելնելով և հարգանքի արտահայտման տրամաբանությամբ նախապես տեղեկացրել եմ, որ չեմ կարողանալու մասնակցել մայիսի 9-ի շքերթին և մայիսի 28-ին էլ չեմ կարողանալու մասնակցել»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ նախորդ օրը զանգել է Ղազախստանի նախագահին և տեղեկացրել, որ չի մասնակցելու:

ԵՏՄ միջոցառմանը Հայաստանից կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

 

Անի Թամրազյան

Leave a comment