ՔՊ վարչապետի թեկնածուն հայտարարեց, որ նման դեպքերում բոլոր պատասխանատուները պետք է վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերեն իրենց երեխայի նկատմամբ հնարավոր տեղի ունեցած պոտենցիալ դեպքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք կալանավորված են։
Մայիսի 11-ին 2 ամսով կալանավորվել է նաև այդ դեպքով անցնող երրորդ անձը՝ Վ.Ե.-ն։
Փաշինյանը հիշեցրեց` երբ քաղաքական հարթակներում ասում է` «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն` իմ ընտանիքն է» կարգախոսը, դա պետք է արտահայտվի նաև պետական ինստիտուտների, այդ թվում` իրավապահների աշխատանքում։
Նրա խոսքով` եթե մի փոքր անգամ շեղում տեսում է այդ կարգախոսից, իր համար դա բացարձակապես անընդունելի է։
«Մարզային պատասխանատուները պետք է անձնական պատասխանատվություն կրեն կոնկրետ քրեածին իրավիճակի, ինֆորմացիայի տիրապետման համար»,– վստահեցրեց նա։