Աբու Դաբիում ընթանում է Փաշինյան–Ալիև հանդիպումը (ՎԻԴԵՈ)

Աբու Դաբիում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը


ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Աբու Դաբիում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։


«Աբու Դաբիում հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», – գրել է Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։


Նախօրեին հայտնի էր դարձել, որ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:


Փետրվարի 4-ին վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։





Leave a comment