«Բարսելոնան» պատմության մեջ 29-րդ անգամ դարձել է ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն։
Իսպանիայի Լա Լիգայի 35-րդ տուրում կատալոնական ակումբը սեփական խաղադաշտում 2։0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին» ու ժամանակից շուտ ապահովել չեմպիոնի կոչումը։ Առաջին խաղակեսում գոլի հեղինակ են դարձել անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը և իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։
«Բարսելոնան» միավորների քանակը հասցրել է 91-ի և առաջնության ավարտից 3 տուր առաջ անհասանելի է դարձել երկրորդ տեղում գտնվող «Ռեալի» համար, որն ունի 77 միավոր։