ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
«Ես չեմ պատրաստվում թողնել աշխատանքս»։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը վստահ է, որ կշարունակի ղեկավարել կառավարությունը, չնայած պատգամավորների կողմից իրեն հրաժարական ներկայացնելու կոչերին։
The Daily Mirror-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Լեյբորիստական կուսակցությանը կառաջնորդի հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որոնք կանցկացվեն ոչ ուշ, քան 2029 թվականի օգոստոսին։