Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Իտալիայում անցկացված Sardinia World Chess Festival 2026 շախմատի միջազգային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:


 


Հայկը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։


 


 


Հայ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը նույնպես վաստակել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։


 


 


Լավագույն եռյակը ունի հետևյալ տեսքը.


 


1-ին տեղ՝ Ֆրեդերիկ Սվանե՝ 7.5 միավոր


 


2-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան՝ 7 միավոր


 


3-րդ տեղ՝ Յան Նեպոմնյաշչի՝ 7 միավոր:


 


Հայաստանից մասնակցում էին նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, որոնք վաստակեցին 5.5 միավոր։


 

Դիտումների քանակ3

Leave a comment