Մենք երբեք չենք խոնարհվի թշնամու առջև․ բանակցությունների նպատակը ազգային շահերի պաշտպանությունն է. Փեզեշքիան

Բանակցությունների նպատակը ազգային շահերի պաշտպանությունն է։ Այս մասին X-ում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք երբեք չենք խոնարհվի թշնամու առջև, իսկ ինչ վերաբերում է բանակցություններին, դա չի նշանակում հանձնվել կամ նահանջել։

Ավելի շուտ, նպատակը Իրանի ժողովրդի իրավունքների իրականացումն ու ազգային շահերի պաշտպանությունն է հեղինակավոր կերպով»,-գրել է Փեզեշքիանը։

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մայիսի 11-17-ի միջակայքում Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։

Մինչ այս անցկացված բանակցություններն արդյունք չեն տվել։

Leave a comment