Մարտունիում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց վարորդների բալային համակարգից, ինչին ի պատասխան դաշինքի առաջնորդը նշեց, որ միանշանակ բացասական է՝ հայտարարելով, որ համակարգը պետք է փոխել։ Ըստ նրա՝ երկրում տուգանքների համակարգն այսօր ծառայում է երկու նպատակի՝ վախեցնել քաղաքացիներին և պարգևավճարներ ապահովել ղեկավարության համար։ Ռոբերտ Քոչարյանը նաև մտահոգություն է հայտնեց ուռճացված վարկային-բանկային բուրգերի կապակցությամբ՝ մտավախություն հայտնելով, որ դրանք կարող են փլուզվել։