Թշնամին Արցախում արդեն ցույց տվեց, թե ինչ է պատրաստվում անել Հայաստանի հետ. Դավիթ Սահակյանց

Եթե չսթափվենք, մեզ սպառնում է հայաթափում, ինչպես եղավ Արցախում։ Թշնամին Արցախում արդեն ցույց է տվել, թե ինչ է պատրաստվում անել Հայաստանի հետ։ 24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասել է նկարիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր, արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը։

«Թյուրքական աշխարհը մեզ այս հողից վերացնելու և մեր ամեն ինչն իրենով անելու ծրագիր ունի։ Նրանք Արցախում արեցին այն, ինչ ծրագրում են անել Հայաստանի նկատմամբ»,– նշել է նա և հավելել. «Հիմա մենք իսկապե՞ս պատրաստ ենք հրաժարվել Արարատից, որպեսզի վաղը այն նույնիսկ գերբից հանեն, մեր պատմությունից ու ինքնությունից։ Մեր եկեղեցիները, ճանապարհներն ու ռեսուրսները լինելու են նրանց ձեռքում․ նրանք են որոշելու մեր ճակատագիրը, որոշելու, թե որ եկեղեցին կմնա, որը կքանդեն։ Առաջիկա ընտրությունները հենց այս մասին են. թույլ կտա՞նք սա, թե՝ ոչ։ Նրանք աշխարհի լռության ներքո Արցախում արեցին այն, ինչ ծրագրում են անել Հայաստանի Հանրապետության հետ։ Արցախը լակմուսի թուղթ էր․ սա հիշեք»։

Խոսելով երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին՝ նա նշել է. «Մեր ամենամեծ խնդիրը եղել է էլիտան․ եթե երկրի էլիտան ազնիվ է և ազդեցություն ունի, կարող է ճիշտ ուղղորդել իր հանրությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Տեր-Գուլանյան

Leave a comment