Գիտնականները հայտնել են Արեգակի վրա հզոր պայթյունի մասին

Բաժանորդագրվել

Մայիսի 10-ին Արեգակի վրա գրանցվել է նաև C դասի 11 սովորական բռնկում:

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հզոր բռնկում է տեղի ունեցել Արեգակի նոր ակտիվ տիրույթում: Այս մասին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից:

«M5.7 բռնկում՝ Արեգակի հակառակ կողմից դուրս եկած նոր՝ 4436 ակտիվ տիրույթում»,-ասված է լաբորատորիայի Telegram-ալիքի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բռնկման հետևանքով արտանետված պլազման չի դիպչի Երկրին, սակայն արդեն երկու օրից բծերի այս խումբը կհասնի մոլորակի վրա ազդեցության գոտի:

Լաբորատորիայի կայքի տեղեկատվությունից հետևում է, որ մայիսի 10-ին Արեգակի վրա գրանցվել է նաև C դասի 11 սովորական բռնկում: M դասի նախորդ ուժգին բռնկումը տեղի էր ունեցել մայիսի 7-ին:

Leave a comment