https://arm.sputniknews.ru/20260510/irani-hvogevvor-arajnvordy-hajtararel-e-amn-in-dimakajelu-nvor-mijvocarumneri-masin-102026050.html
Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է ԱՄՆ-ին դիմակայելու նոր միջոցառումների մասին
Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է ԱՄՆ-ին դիմակայելու նոր միջոցառումների մասին
Sputnik Արմենիա
Իրանի Զինված ուժերի կենտրոնական շտաբի հրամանատարը հոգևոր առաջնորդի հետ իր առանձնազրույցի ժամանակ ներկայացրել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի վիճակի… 10.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-10T16:17+0400
2026-05-10T16:17+0400
2026-05-10T16:17+0400
սեյեդ մոջթաբա խամենեի
իրանի իսլամական հանրապետություն
զինված ուժեր
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_0:27:801:477_1920x0_80_0_0_32023dc6c39c9dc17069fe662380e588.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ին և Իսրայելին դիմակայելու նոր միջոցառումների մասին։ Այս մասին հայտնում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:Պետական հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ Աբդոլլահին զեկույցում ընդգծել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պաշտպանական և հարձակողական գերազանց պատրաստվածությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ դիմակայության համար անհրաժեշտ ռազմավարական ծրագրերի, սպառազինության և հանդերձանքի առկայությունը: Կենտրոնական շտաբի հրամանատարն ընդգծել է, որ թշնամու կողմից ցանկացած տեսակի ագրեսիայի դեպքում զինված ուժերը նրա գործողություններին կպատասխանեն «արագ և հուժկու»:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին կրակի երկշաբաթյա դադարեցման մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։Շրջափակման մեկնարկի պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_31:0:740:532_1920x0_80_0_0_c48e7b1bf96e44bce193e8b99e3ce04d.jpg.webp
սեյեդ մոջթաբա խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, զինված ուժեր, ամն
սեյեդ մոջթաբա խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, զինված ուժեր, ամն
Իրանի Զինված ուժերի կենտրոնական շտաբի հրամանատարը հոգևոր առաջնորդի հետ իր առանձնազրույցի ժամանակ ներկայացրել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի վիճակի վերաբերյալ զեկույցը:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ին և Իսրայելին դիմակայելու նոր միջոցառումների մասին։ Այս մասին հայտնում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ առանձնազրույցում ներկայացրել է զեկույց Իսլամական Հանրապետության զինված ուժերի վիճակի վերաբերյալ: Սա առաջին պաշտոնական հաղորդագրությունն է հրամանատարի և հոգևոր առաջնորդի հանդիպման մասին:
Պետական հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ Աբդոլլահին զեկույցում ընդգծել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պաշտպանական և հարձակողական գերազանց պատրաստվածությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ դիմակայության համար անհրաժեշտ ռազմավարական ծրագրերի, սպառազինության և հանդերձանքի առկայությունը: Կենտրոնական շտաբի հրամանատարն ընդգծել է, որ թշնամու կողմից ցանկացած տեսակի ագրեսիայի դեպքում զինված ուժերը նրա գործողություններին կպատասխանեն «արագ և հուժկու»:
Շրջափակման մեկնարկի պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը։