«Ժամանակին մենք փորձում էինք ամեն ինչ ավելի մոտ բերել դեպի սահման, որ սահմանը ամուր լինի։ Հիմա ճիշտ հակառակն է արվում». Ռոբերտ Քոչարյան

«Ավելի հեշտ է լինելու արեւմտյան Ադրբեջանի մաս դառնալու համար պայմանավորվել, եթե այստեղ մարդ չապրի»,- Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր խնդիրը հակառակն է։ Բոլոր սահմանամերձ շրջաններոում այնպես անել, որ մարդիկ մնան, աշխատեն։ Փոքր երկրի համար սեփական երկիրը անվտանգ պահելու այլ տարբերակ ուղղակի չկա։ Հայաստանը չի կարող միայն Երեւանը լինել։ Դպրոցների օպտիմիզացման ծրագրերը որ ընթանում են, փորձում են կենտրոնացնել, սահմաններից հեռացնել։

Ժամանակին մենք հակառակն էինք անում։ Փորձում էինք ամեն ինչ ավելի մոտ բերել դեպի սահման, որ սահմանը ամուր լինի։ Հիմա ճիշտ հակառակն է արվում։

Վստահ եղեք։ Պարապ խոստումներ մեր թիմը երբեք չի տվել։ Այս ամենը, ինչ ասում եմ, անելու ենք»,-խոստացավ Ռոբերտ Քոչարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment