Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ


Ջերմ շնորհավորանքներս Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


«Մաղթում եմ հաջողություն Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու կարևոր առաքելության մեջ։


Պատրաստ ենք զարգացնելու Հայաստանի և Հունգարիայի միջև բարեկամական ու փոխշահավետ հարաբերությունները»,- ասված է գրառման մեջ:


Հիշեցնենք՝ ապրիլին Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարն ընտրվել է երկրի վարչապետի պաշտոնում՝ Վիկտոր Օրբանի փոխարեն, որը ղեկավարում էր կառավարությունը 2010 թվականից։


Մադյարը պրոեվրոպական դիրքորոշում ունի, սակայն պատրաստ է երկխոսել Մոսկվայի հետ: Հունգարիայի նորանշանակ վարչապետը նաև ցանկանում է բարելավել հարաբերությունները Ուկրաինայի հետ:


 

Դիտումների քանակ1

Leave a comment