Ոչ մի արտառոց բան. Պուտինը՝ Մոսկվայում Հաղթանակի շքերթին Փաշինյանի բացակայության մասին

https://arm.sputniknews.ru/20260509/voch-mi-artarvoc-ban-putiny-mvoskvajum-haghtanaki-shqertin-pashinjani-bacakajutjan-masin-102014377.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Путин ответил как относится к тому, что Пашиняна не было на Параде Победы

Sputnik Արմենիա

Путин ответил как относится к тому, что Пашиняна не было на Параде Победы

2026-05-09T23:19+0400

true

PT1M16S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/102013095_155:0:1115:720_1920x0_80_0_0_c58770e3ed7b57dde40ee27e3f90e828.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, շքերթ, видео, տեսանյութ, տեսանյութեր

ռուսաստան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, շքերթ, видео, տեսանյութ, տեսանյութեր

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահը շեշտել է, որ Մոսկվա ժամանած առաջնորդները նաև որոշակի խիզախություն են ցուցաբերել։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին:

«Մենք այդ միջոցառումներին հատուկ որևէ ոչ մեկին չենք հրավիրել։ Դրանք հոբելյանական միջոցառումներ չեն։ Պարզապես տեղեկություն ենք փոխանցել, որ ուրախ կլինենք, եթե ինչ-որ մեկը գա, մենք որևէ մեկին չենք արգելում գալ։ Պաշտոնական հրավերներ չեն եղել, դրա համար էլ տարբեր երկրների ներկայացուցիչների՝ մեր բարի հարևանների, գործընկերների և ընկերների բացակայությունն արտասովոր չէ»,- հայտարարել է Պուտինը։

Նրա խոսքով՝ այն առաջնորդները, որոնք, այնուամենայնիվ, ժամանել են Մոսկվա, որոշակի չափով նաև անձնական խիզախություն են ցուցաբերել։ Նրանք գալու որոշում են կայացրել եռօրյա հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություններից առաջ։ Սա, Պուտինի գնահատմամբ, հարգանքի է արժանի։

Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Կրեմլում արտասովոր չեն համարում արտասահմանյան առանձին առաջնորդների բացակայությունը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 1-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավի պատճառով: Հիշեցնենք, որ 2025 թվականին Փաշինյանը ներկա էր Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։

Leave a comment