Թեհրանում պատմել են Իրանի գերագույն առաջնորդի առողջական վիճակի մասին

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, նա արդեն ապաքինվել է ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում է «Al Araby» հեռուստաալիքը՝ հղում անելով գերագույն առաջնորդ գրասենյակի արարողակարգային ծառայության ղեկավար Մազահեր Խոսեյնիին։

«Մեջքի վնասվածքը լավացել է, իսկ ծունկը շուտով կվերականգնվի», – ասվում է հրապարակման մեջ:

Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ թշնամական ուժերը փորձում են նրա մասին տեղեկություններ ստանալ մահափորձ կազմակերպելու նպատակով:

Հիշեցնենք, որ Իրանի նոր առաջնորդը տուժել էր փետրվարի 28-ի հարձակման ժամանակ, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ:

Leave a comment