Բոլորը սխա՞լ էին, դու ճի՞շտ, դու ո՞վ ես, որ ասես՝ Ղարաբաղյան շարժումը սխալ էր, մեր հողն էր

Նիկոլը վախենում է խոսել եռատոնի մասին, նա թքած ունի մեր պատմության ու արժանապատվության վրա, ամեն ինչ անում է գասպադին Ալիևին չբարկացնելու համար, այսպես եթե գնաց, Սասունցի Դավթի արձանն էլ կհանի։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ «Դու ո՞վ ես, որ ասես, թե Արցախյան շարժումը սխալ էր, Արցախը մեր հողն էր, Փաշինյանի երգը երգված է, ընդդիմությունը պետք է ճակատ ստեղծի»,- մեկնաբանեց պատգամավորը։

Ասլանյանը, խոսելով ԵՄ գագաթնաժողովի և մի քանի տասնյակ երկրների ղեկավարների Հայաստան այցից, նշեց, որ Հայաստանի ապագայի համար դուռ չբացվեց․ «Եվրահավաքի մարդիկ եկան, մատ թափ տվեցին մեր վրա, գնացին, ասեցին, որ ՌԴ-ին հանեք, հետո կմտածենք ձեր մասին, ոչ մի դուռ չբացվեց մեր վաղվա օրվա համար, հերիք չի՞ խոսքերով սնվենք։ Փաշինյանը դրա համար վախից չգնաց մ ՌԴ-ի Հաղթանակի շքերթին, գիտեր, որ Պուտինը հարցեր էր դնելու իր առջև, Հայաստան եկած հյուրերի պատճառով»։

Leave a comment