Ռուսաստանը կհաղթի պատերազմում. Պուտին


Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Երկրորդ Համաշխարային պատերազմում հաղթանակին նվիրված շքերթը, որին մասնակցել են նաև հյուսիսկորեացի զինվորականներ: Միջոցառմանը Վլադիմիր Պուտինի հետ ներկա են եղել Բելառուսի,Ղազախստանի, Ուզբեկստանի ղեկավարները և այլ պաշտոնյաներ: Իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն: Պուտինը շնորհակալություն է հայտնել մարտական գործողության մասնակիցներին:


 


ՌԴ նախագահը նաև հանդիպել է Սլովակիայի վարչապետի հետ, որը, սակայն, շքերթին ներկա չի եղել: Ռոբերտ Ֆիցոն եվրոպական միակ առաջնորդն է, որը մայիսի 9-ին Մոսկվայում է։


 


Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ֆիցոն մտադիր է Պուտինին փոխանցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ուղերձը:

Leave a comment