Որ երկրներից և քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2026 թվականի հունվար–ապրիլին

https://arm.sputniknews.ru/20260509/vor-erkrneric-ev-qani-zbvosashrjik-e-hajastan-ajcelel-2026-tvakani-hunvaraprilin-102007682.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100783893_105:0:1306:901_1920x0_80_0_0_b68483dd72ab8bb9cc51184f81d07977.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, զբոսաշրջիկ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, վրաստանի հանրապետություն, ինֆոգրաֆիկա, инфографика

հայաստան, զբոսաշրջիկ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, վրաստանի հանրապետություն, ինֆոգրաֆիկա, инфографика

Բաժանորդագրվել

Ժամանողների թվով առաջատարը կրկին Ռուսաստանն է, երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանն ու Իրանը:

Այս տարվա ապրիլին շուրջ 49 հազարով շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

«2026 թվականի ապրիլին Հայաստան այցելել է 172 409 զբոսաշրջիկ։ Անցյալ տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 123 705»,- նշում են կոմիտեից:

2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 4 ամսում երկիր է այցելել 625 843 մարդ, ինչը 119 011-ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից (506 832):

Ժամանողների թվով առաջատարը կրկին Ռուսաստանն է, որտեղից Հայաստան է այցելել 245 178 մարդ` զբոսաշրջային ընդհանուր հոսքի 36%-ը: Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 93 123 զբոսաշրջիկ (14%), երրորդում՝ Իրանը ՝ 48 450 այցելու (7%):

Առաջատար երկրների հնգյակում են նաև Ուկրաինան և Գերմանիան. այդ երկրներից Հայաստան է ժամանել համապատասխանաբար 9229 մարդ (1.35%) և 9012 մարդ (1.31%):

Զբոսաշրջիկների հիմնական մասը՝ 57 տոկոսը, ժամանել է օդային ճանապարհով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։ Ցամաքային անցակետերից ամենաշատ ուղևորահոսքը գրանցվել է «Բագրատաշեն» անցակետում (16%), ամենաքիչը՝ «Այրում»(1%):

Այցելուների թվում գերակշռում են 35-44 տարեկան անձինք։ Ամենաքիչը մեր երկիր են գալիս 13-17 տարեկան և 65 տարեկանից բարձր քաղաքացիները։

Leave a comment