Արցախի ներկայացուցչության շենքի շուրջ ստեղծված իրավիճակը միայն մեկ շենքի խնդիր չէ, այլ ավելի լայն քաղաքական մոտեցման մաս է, որը ձևավորվում է Արցախի և արցախցիների նկատմամբ։ Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում հայտարարել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունները Հայաստանում կարող են վճռորոշ լինել Արցախի հարցի հետագա զարգացումների տեսանկյունից։ Շահրամանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ընդգծելով, որ հենց նրանց քվեարկությամբ է որոշվելու այն քաղաքական ուժը, որի հետ երկիրը շարունակելու է իր ճանապարհը։
«Ընտրությունների արդյունքներից է կախված՝ Արցախի շարժումը կշարունակվի, թե ոչ։ Այս ընտրությունների արդյունքում որոշակիություն կունենանք այս հարցերում», նշել է նա։