ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Փաշինյանը վերազանցում է իր սահմանադրական իրավունքները, ուզում է կենդանացնել 2018-ի հակաեկեղեցական շարժումը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
«Տիրադավ հոգևորականները կամավոր չեն միացել Փաշինյանին․շանտաժի, ճնշման տակ են, գնդերեցների վրա ևս ճնշում է եղել, բայց նրանք մերժել են։ Արման Սարոյանը գերի է Փաշինյանի ձեռքին, նա առաջ ասում էր, որ իրավունք չունեն ներխուժել Եկեղեցի, հիմա ճնշման տակ այլ բաներ է խոսում։ Նա հոգեպես, բարոյապես մեռած է․ շնացել է, համացանցում են հայտնվել նրա սիրուհու ամուսնու հետ ձայնագրությունը և լուսանկարները»,- մեկնաբանեց Բաղալյանը։
Հոգևորականը համոզված է, որ տիրադավները միացել են Փաշինյանին իրենց ունեցվածքը պահպանելու համար։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ