34 տարի ընդմիջումից հետո Ագարակ–Մեղրի երկաթուղին վերագործարկվելու է. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260509/34-tari-yndmijumic-hetvo-agarakmeghri-erkatughin-veragvortsarkvelu-e-pashinjan-101996501.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Մեղրիում կառուցվում է հայ ժողովրդի պատմության ամենաերկար կամուրջը

Sputnik Արմենիա

Մեղրիում կառուցվում է հայ ժողովրդի պատմության ամենաերկար կամուրջը

2026-05-09T15:39+0400

true

PT0M42S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101926455_69:0:557:366_1920x0_80_0_0_3b5bb863846b785a3f0a89fcd0820530.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, սյունիք, քաջարան, ագարակ, կամուրջ, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, նիկոլ փաշինյան, սյունիք, քաջարան, ագարակ, կամուրջ, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Փաշինյանը ցույց է տվել կառուցվող կառույցը և այն անվանել հայ ժողովրդի պատմության ամենաերկար կամուրջը։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ագարակը և Մեղրին առաջիկայում ունենալու են տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք։ Այսօր Սյունքի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ այս ծրագիրը կյանքի է կոչվելու TRIPP նախագծի շրջանակում։

«Ագարակում ի վերջո իրականացվում է TRIPP նախագիծը, որը շրջադարձային նշանակություն է ունենալու Ագարակի համար, և 34 տարի ընդմիջումից հետո Ագարակ-Մեղրի երկաթուղին վերագործարկվելու է։ Այս ամենի արդյունքում Ագարակը և Մեղրի խոշորացված համայնքը հայտնվելու են տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրքում»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա սոցցանցում ցույց է տվել Մեղրիում կառուցվող 700 մետրանոց կառույցը և այն անվանել հայ ժողովրդի պատմության ամենաերկար կամուրջ։

Նշենք, որ կամրջի շինարարությունը Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի չորրորդ լոտի նախագծի մի մասն է, որը հայկական իշխանությունները փորձում են իրականացնել վերջին տարիներին:

Սյունիքի մարզում իրականացվող նախագիծը նախատեսում է 15 կամրջի և երկու թունելի կառուցում: Դրանցից մեկը, որը գտնվում է Մեղրիից մոտ 15 կմ հեռավորության վրա, արդեն հորատված է: Երկրորդ թունելը կկառուցվի անմիջապես հայ-իրանական սահմանի մոտ: Քաջարանից մինչև Ագարակ (Իրանի հետ սահման) ամբողջ հատվածի երկարությունը կազմում է 32 կմ: Այս պահին շինարարական աշխատանքները կատարված են մոտ 45%-ով, իսկ շինարարության ավարտը նախատեսված է մինչև 2027 թվականի վերջը:

Հիշեցնենք, որ Ագարակ-Քաջարան ճանապարհը կառուցում է իրանական «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana» ընկերությունների կոնսորցիումը, որը հետաքրքրված է նաև Քաջարանի` 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությամբ և իրականացնում է դրա նախագծման աշխատանքները:

Leave a comment