Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ ավելի կարևոր է, թե Հայաստանն ինչ հայտարարություններ է ունենում, իսկ այլ երկրների հայտարարություններին հետևել, վերահսկել չի կարող։ Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանը մեկնաբանեց Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները։ Զելենսկին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել էր, թե ուկրաինական դրոնները կարող են […]