https://arm.sputniknews.ru/20260509/hajin-pvordzum-en-taranjatel-haghtanaki-gaghaparic-narek-karapetjan-101979050.html
Հային փորձում են տարանջատել հաղթանակի գաղափարից․ Նարեկ Կարապետյան
Հային փորձում են տարանջատել հաղթանակի գաղափարից․ Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
Կարապետյանը վստահ է` բարգավաճումն այն հաղթանակն է, որի միջոցով մենք կամրապնդենք մեր դերը տարածաշրջանում։ 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T12:34+0400
2026-05-09T12:34+0400
2026-05-09T12:35+0400
հայաստան
նարեկ կարապետյան
հաղթանակ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101907590_0:133:2560:1573_1920x0_80_0_0_490ef28f76ac6123dbad06fbc28007be.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայաստանի հանրային ընկալման մեջ փորձեր են արվում արհեստականորեն առանձնացնել «հայ» հասկացությունը հաղթանակի գաղափարից՝ խթանելով ենթագիտակցական համոզմունք, որ հայ ազգը այլևս չի կարող հաղթանակներ գրանցել ապագայում։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։Նրա խոսքով՝ ապագա հաղթանակները պետք է ընկալել որպես «աշխատանքային հաղթանակներ», որտեղ բարգավաճումը նույնպես հաղթանակի մի ձև է։Կարապետյանը ընդգծեց, որ բոլորը պետք է միասին առաջ շարժվեն այս ճանապարհով։Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։Հայ–ռուսական բարեկամությունը մոռանալու իրավունք չունենք․ Արման Թաթոյան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101907590_143:0:2418:1706_1920x0_80_0_0_04dabb5991095cba21f60ee8f0533a1e.jpg.webp
հայաստան, նարեկ կարապետյան, հաղթանակ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
հայաստան, նարեկ կարապետյան, հաղթանակ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Կարապետյանը վստահ է` բարգավաճումն այն հաղթանակն է, որի միջոցով մենք կամրապնդենք մեր դերը տարածաշրջանում։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայաստանի հանրային ընկալման մեջ փորձեր են արվում արհեստականորեն առանձնացնել «հայ» հասկացությունը հաղթանակի գաղափարից՝ խթանելով ենթագիտակցական համոզմունք, որ հայ ազգը այլևս չի կարող հաղթանակներ գրանցել ապագայում։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ապագա հաղթանակները պետք է ընկալել որպես «աշխատանքային հաղթանակներ», որտեղ բարգավաճումը նույնպես հաղթանակի մի ձև է։
«Բարգավաճումն այն հաղթանակն է, որի միջոցով մենք կամրապնդենք մեր դերը տարածաշրջանում։ Մեր լավ կյանքը, մեր հայրենակիցների և սփյուռքի վերադարձը՝ սա այն հաղթանակն է, որը կապացուցի, որ մենք կարողացանք հաղթել»,- նշեց նա։
Կարապետյանը ընդգծեց, որ բոլորը պետք է միասին առաջ շարժվեն այս ճանապարհով։
Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։