ԱԽ քարտուղարը՝ Զելենսկիի՝ Երևանում արած հայտարարության մասին

Քաղաքականություն

09.05.2026 | 10:00

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Վլադիմիր Զելենսկիի Երևանում արված հայտարարությանը, նշել է, որ Հայաստանի համար առաջնայինը սեփական հայտարարություններն են, և չի կարող հետևել երկրների հայտարարություններին:

Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը, թե ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով՝ անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց՝ 2026 թվականին Մոսկվայի շքերթը նախատեսվում է անցկացնել առանց ծանր ռազմական տեխնիկայի։

«Մենք չենք կարող հետևել, թե ով ինչ հայտարարություն է անում, այս առումով կարծում եմ` կարևոր է, թե Հայաստանն ինչպիսի հայտարարություններ է անում, և Հայաստանն ինչպիսի դիրքորոշում է հայտնում»,- ասաց Գրիգորյանը:

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք է բերվել եռօրյա հրադադարի պայմանավորվածություն։ Նրա խոսքով՝ կրակի դադարեցման ռեժիմը գործելու է մայիսի 9-ին, 10-ին և 11-ին։

Հատկանշական է, որ Ուկրաինայի նախագահ  Զելենսկին հրամանագրով հաստատել է հրադադարը ու թույլատրել  Մոսկվայում զորահանդես անցկացնել։

Անի Թամազյան

Leave a comment