Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվելու․ Արման Սարգսյան

Բաժանորդագրվել

ՀՀ պաշտպանության փոխնախարարն ընդգծեց` Հայաստանն այսօր իրականացնում է մեր պաշտպանական կարողությունները զարգացնելու, կատարելագործելու նպատակները։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական, պաշտպանական քաղաքականության ոլորտում։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ռազմական ոլորտում ինչպիսի համագործակցություն է քննարկվում Հայաստանի և Հնդկաստանի միջև։

Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանն այսօր իրականացնում է մեր պաշտպանական կարողությունները զարգացնելու, կատարելագործելու նպատակները։

«Որևէ մեկի հաշվին որևէ մեկի հետ հարաբերություններ չեն իրականացվում, արվում է դիվերսիֆիկացիա, ինչը ենթադրում է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել հանուն ՀՀ պաշտպանական կարողությունների զարգացման»,- ասաց նա՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք այդ դիվերսիֆիկացիան այլ գործընկերների, մասնավորաբար՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները ստվերելու հաշվի՞ն են։

Սարգսյանն ընդգծեց՝ որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվելու։

Leave a comment