ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՐԿԱՄԱՐՏԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՈՒՆԵՑԱՎ


Սպորտ

Եգիպտոսում այսօր մայիսի 8-ին ավարտվեց Ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գերծանր քաշային ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ։ Պոկում վարժությունում Մկրտչյանը հաջող կատարեց 2 մոտեցում։ Նախ բարձրացրեց 150 կգ ապա 155 կգ կշռող ծանրաձողերը։

Երրորդ մոտեցմամբ նա ձախողել է 160 կգ։ 155 կգ արդյունքով նա 9-րդ տեղն է զբաղեցրել։ Ցավոք, անհաջող հանդես եկավ հրումում, Մկրտչյանը երկամարտի արդյունք չգրանցեց։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment