Ավինյանը Երևանում է ՔՊ-ի քարոզարշավն անում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

08.05.2026 | 16:16

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թիմակիցների հետ քարոզարշավ է անում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Նրանք կրում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշներով՝ սրտիկներով կապույտ բլուզներ։ Տիգրան Ավինյանը բարձրախոսով դիմում է բնակիչներին, կոչ անում մասնակցել ընտրություններին և հորդորում «տեր կանգնել խաղաղությանը»։

Ապա բարձրանում են շենքի բնակարաններից մեկը, որտեղ զրուցում են բնակիչների հետ, հանձնում նախընտրական բուկլետներ և հուշանվերներ։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment