Շակիրան ներկայացրել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության երգից հատված (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փոփ աստղ Շակիրան կրկին պատրաստվում է նվաճել ֆուտբոլային աշխարհը: Նա ներկայացրել է 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության պաշտոնական երգի՝ «Dai DAI»-ից հատված՝ մակագրելով․ «2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության պաշտոնական երգը: Կհրապարակվի մայիսի 14-ին: Մենք պատրաստ ենք»:

Տեսանյութում Շակիրան և պարողները կատարում են նոր երգի մի հատվածի «Մարականա» մարզադաշտում:

Աշխարհի առաջնությունը համատեղ կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում՝ Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում, իսկ խաղերի մեծ մասը կանցկացվի Միացյալ Նահանգներում: 

Leave a comment