«Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը սկսեց Էջմիածնից՝ հայության հոգևոր կենտրոնից

https://arm.sputniknews.ru/20260508/hajastan-dashinqy-nakhyntrakan-qarvozarshavy-sksec-ejmiatsnic-hajutjan-hvogevvor-kentrvonic-101939117.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Роберт Кочарян на предвыборном митинге блока “Айастан”

Sputnik Արմենիա

Роберт Кочарян на предвыборном митинге блока “Айастан”

2026-05-08T19:10+0400

true

PT1M02S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101937787_54:0:1058:753_1920x0_80_0_0_28cf25b1a4f42de57755200f1c50ecfc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«հայաստան» դաշինք, քարոզարշավ, էջմիածին, իշխան սաղաթելյան, աննա գրիգորյան, видео

«հայաստան» դաշինք, քարոզարշավ, էջմիածին, իշխան սաղաթելյան, աննա գրիգորյան, видео

Բաժանորդագրվել

Խոստանում են՝ իշխանափոխությունից հետո Հայաստանից դուրս են բերվելու թշնամական զորքերը, հայրենիք են վերադառնալու Բաքվի բանտերում մինչ այսօր պատանդ պահվող մեր հայրենակիցները։

«Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Էջմիածնից՝ հայության հոգևոր կենտրոնից։

«Այսօր մեր ինքնությունը վտանգի տակ է, և այդ ինքնության կրողը, պաշտպանողը՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին, վտանգված է և թիրախավորված։ Այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, ինքնիշխանությունը՝ վտանգված, հանձնված օտարներին, որոնք Հայաստանի վարչախմբի հետ պայքարում են մեր ինքնության դեմ»,- հայտարարեց դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Դաշինքը 6 նպատակ է հայտարարում՝ անվտանգ և մրցունակ Հայաստան, համերաշխություն, ազգային ինքնության վրա հիմնված պետություն, համահայկականություն, աշխատանք և գիտություն։

«Ուղիղ 8 տարի առաջ մի խումբ մարդիկ եկան իշխանության՝ սիրո և համերաշխության լոզունգներով, ժամանակը ցույց տվեց, որ սերն ու համերաշխությունը բաժին հասան Ալիևին ու Էրդողանին, իսկ մեր ժողովրդին բաժին հասան պառակտումը, միմյանց հանդեպ ատելությունն ու թշնամանքը։ Հիմա նա Էրդողանից նվեր ստացած գիրքը կրծքին է սեղմում, իսկ Արցախի ջարդերին նվիրված գիրքը համարում է սադրանք»,- հայտարարեց դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Գրիգորյանը վստահ է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանից դուրս են բերվելու թշնամական զորքերը, հայրենիք են վերադառնալու Բաքվի բանտերում մինչ այսօր պատանդ պահվող մեր հայրենակիցները։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment